ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Թատերական դիպված

Թատերական դիպված
27.05.2024 | 06:57

1932-1933 թվականների թատերաշրջանում Արմեն Գուլակյանի բեմադրությամբ խաղացինք նաև «Մակբեթը»: Գլխավոր դերը հերթով կատարում էին Հրաչյա Ներսիսյանը և Մկրտիչ Ջանանը, Լեդի Մակբեթը Արուս Ոսկանյանն էր: Ես Մակդուֆի դերակատարն էի:

Ներկայացումը լավ ընդունվեց: Բնական է, որ չարագործ բռնակալի տապալումը չէր կարող ոգևորություն չառաջացնել: Քիչ չէին նաև անակնկալ դիպվածները: Պատմեմ դրանցից մեկը:

Մակբեթի ու Մակդուֆի մենամարտի տեսարանը բեմադրված էր հնարամիտ ձևով: Նախ՝ միմյանց վրա հարձակվում էինք գուրզերով, հետո՝ երկարավուն սրերով: Հարվածներն ուղղում էինք միմյանց գլխին, կրծքին, կողերին, և ամեն մեկս պիտի կարողանար ժամանակին պաշտպանվել դրանցից իր վահանով:

Ներկայացումներից մեկի ընթացքում, հիշյալ տեսարանը խաղալիս, Ջանանը հանկարծ «արտահերթ» հարված հասցրեց գլխիս: Շշմեցի, դահլիճն սկսեց պտտվել աչքիս առաջ, հազիվ էի ոտքի վրա մնում: Արյան շիթը կեղծամիս տակից հոսում էր դեպի մորուքս:

Կուլիսից հարցրին՝ «Վարագույր տա՞նք»…«Ոոո՜չ»,-կատաղությամբ գոռացի և ամեհի մռնչյունով խոյացա Ջանանի վրա, գցեցի գահին ու, մեջքով դեպի հանդիսականը կանգնած, դաշունահար էի անում նրան, երբ որսացի Ջանանի սարսափով լի հայացքը. «Կուրանում ես, հա՞. աչքդ հանե՞լ եմ»,-շշնջաց նա: «Մի վախենա, աչքիս ոչինչ չի եղել»…Այս երկխոսությամբ էլ «վերջ տվի» ախոյանիս կյանքին: Այդ երեկո ներկայացումը մեծ տպավորություն էր թողել հանդիսականների վրա, առավել մեծ, քան երբևէ:

Հաջորդ օրը քաղաքով մեկ տարածվել էր, թե «Ջանանը Ջանիբեկյանի հետ հաշիվ է ունեցել և բեմի վրա լուծել»: Դրանից հետո մենք ստիպված եղանք օրերով դրսում միասին լինել, որ ապացուցենք, թե ուրիշ հաշիվ չկա մեր մեջ, քան արվեստին միաբան ու միասնաբար ծառայելը…

Գուրգեն Ջանիբեկյան (1897-1978). «Իմ աշխարհից»

Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 12107

Մեկնաբանություններ